ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 22 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը

22/07/2025

Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է:

 

Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: