29․06․2022 թվականին ՀՀ ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ
02.03.2020 – 14.09.2022 թթ․ - ՀՀ վարչապետի օգնական
2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ
04.2019 - 11.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
04.2018 - 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
07.2014 - 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
03.2013 - 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
03.2009 - 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական
12.2008 - 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ
10.2008 - 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ
04.2007 - 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ:
2008 - 2012 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, 2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն
2006 - 2008 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2002 - 2006 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ:
2025 թվականի սեպտեմբերի 9-ին, Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գլխավոր ժողովում, ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:
2024 թվականի հոկտեմբերի 4-ին պարգևատրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով
2023 թ.-ի հունիսի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
22․06․2022 թ.-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
2016-2021 թթ․ – Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ
2015 թ․-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է: Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է
Տիրապետում է հայերենի, անգլերենի, ռուսերենի: