ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

08/07/2025

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 8-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ    Ե Մ՝

Տալ համաձայնություն ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանին ազատությունից զրկելու վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը նախօրեին Ազգային ժողովին էր ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, որը միաձայն բավարարվել էր: