Նորություններ
26/11/2025
Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Սյունիք գյուղ 25 հասցեում գտնվող՝ 4.16 հա մակերեսով, 32 միլիոն 947 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության կողմից Կապան համայնքի ղեկավարին 2025 թվականի հունիսի 16-ին հասցեագրված գրության հիման վրա՝ դադարեցվել էր Սյունիք գյուղ 25 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության «Կապանի ավտոդպրոց» ՍՊԸ-ի օգտագործման իրավունքը: