ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

26/05/2026

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը 2026 թվականի մայիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը:

 

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի և Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող՝ 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում:

 

Էդգար Արսենյանը ողջունել է կանադացի գործընկերներին Գլխավոր դատախազությունում և կարևորել Բարձրագույն դատական խորհրդի հետ իրականացվող ծրագիրը:

 

Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդը ներկայացրել է Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, կանադական փորձն ու դրա հնարավոր կիրառելիությունը Հայաստանի արդարադատության  համակարգում: 

 

Գլխավոր դատախազի տեղակալն ու Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: