ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին

16/02/2026

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարան ապօրինի մուտք գործելով գողություններ և գողության փորձեր կատարելու համար մեղադրվող Մ.Կ.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: