ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազն այցելել է ԵՊՀ Տվյալների մշակման նորաստեղծ կենտրոն

21/01/2026

Գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանն այսօր, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրավերով, Խորհրդի անդամների հետ շրջայց է կատարել համալսարանի ֆակուլտետների և ինստիտուտների գիտահետազոտական, ուսումնական նորաբաց կենտրոններում ու լաբորատորիաներում, վերանորոգված և ժամանակակից տեխնիկայով վերազինված լսարաններում։

 

Շրջայցի ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն այցելել են նաև Տվյալների մշակման նորաստեղծ կենտրոն, որտեղ նրանց ներկայացվել են գերհամակարգչի հնարավորությունները, գիտական հետազոտություններում և կրթական գործընթացում դրա կիրառման առանձնահատկությունները։

 

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների շրջայցը մեկնարկել է Ֆիզիկայի ինստիտուտից. նրանք այցելել եմ Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն, որի ստեղծման աշխատանքները կատարվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և ԵՊՀ ֆինանսավորման շրջանակում։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում նրանք ծանոթացել են կատարվող հետազոտություններին և առկա նյութատեխնիկական բազայի հնարավորություններին։

 

Այնուհետև խորհրդի անդամներն այցելել են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, որտեղ ԵՊՀ ֆինանսավորմամբ բացվել են վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով վերազինված գիտաուսումնական երեք նոր լաբորատորիաներ՝ Սնկերի, բույսերի բազմազանության և կենսաակտիվության գնահատման, Հյուսվածքաբանության և զարգացման կենսաբանության, ինչպես նաև Մոլեկուլային գենետիկայի ուսումնական լաբորատորիաները։ Դրանք ստեղծվել են գիտական հետազոտությունների համար առավել արդյունավետ պայմաններ ապահովելու և ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: