ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած՝ 1700 քմ մակերեսով հողամաս. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

19/01/2026

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի ապրիլի 7-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2008 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

 

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 16-ին բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 1700 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2008 թվականի օգոստոսի 16-ի կրկնաճուրդը, և որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականի օգոստոսի 27-ին կնքված՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն ու սեփականության իրավունքի պետական գրանցումները:

 

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ներառված (օտարման ոչ ենթակա հողեր)՝ 1700 քմ մակերեսով հողամասը: