Նորություններ
14/06/2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հունիսի 14-ին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստին:
Ի թիվս օրակարգային այլ հարցերի՝ ներկայացվել են կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղություններով կատարված աշխատանքները:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով պատճառվել է 8 մլրդ 20 մլն դրամի գույքային վնաս: Վերականգնվել է 1 մլրդ 163 մլն 514 հազար դրամ գույքային վնաս:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված եղել է 152 հայցադիմում՝ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում: Արգելանք է դրված՝ շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի, 540 մլրդ դրամական միջոցի վրա: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 մլրդ դրամ: Կայացվել է 5 դատական ակտ, կնքվել է հաշտության 8 համաձայնություն:
Հաշտության համաձայնություններով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 7 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ` 815 մլն 200 hազար դրամ և 50 հազար 720 եվրո: Օրինական ուժի մեջ է մտել 1 դատական ակտ:
Տեղեկացվել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուղղությամբ 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է շուրջ 2 մլրդ 785 մլն դրամ կամ 7 մլն 69 հազար դոլար: 2024-ին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 մլրդ 785 մլն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:
2024 թ. ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն 341 հազար դրամ: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 43 հայցապահանջ՝ 207 մլն դրամի:
2025 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 7 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 3 մլրդ 365 մլն դրամ: 2025 թ. առաջին կիսամյակի ընթացքում համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել 4 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 275 մլն դրամ:
2025-ի առաջին կիսամյակի ընթացքում բավարարված հայցերով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 218 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում դատախազական ակտերի հիման վրա համայնքներին են վերադարձվել՝ Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը, Դիլիջան համայնքի մանկապարտեզի մասնաշենքը, Մարտունի համայնքի մարզադաշտը:
Տեղեկացվել է նաև, որ Զինվորական դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում վերականգնել է 11մլն 310 հազար դոլարին համարժեք 4 մլրդ 462 մլն 706 հազար դրամ:
Կառավարության որոշմամբ ստեղծված Վերականգնված միջոցների միասնական հաշվին ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր, մուտք է եղել 17 մլրդ 167 մլն դրամ:
Սկզբնաղբյուր՝ ՀՀ կառավարություն