ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Զինվորական դատախազ Էլիզբարյանը Կենտրոնական հավաքակայանում հետևել է ամառային զորակոչի ընթացքին

14/07/2023

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան:

 

Զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է Հավաքակայանում, ծանոթացել ամառային զորակոչի ընթացքին, իրականացվող աշխատանքներին և ծառայության վայրերի վիճակահանությանը:

 

Հավաքակայանում Զինվորական դատախազը հանդիպել է նորակոչիկներին, լսել նրանց հետաքրքրող հարցերը:

 

Գրիգոր Էլիզբարյանը հետևել է նաև Հավաքակայանում ստեղծված բժշկակական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բուժզննում անցնող նորակոչիկների և բուժանձնակազմի հետ, լսել հանձնաժողովի անդամների առաջարկները:

 

Զինվորական դատախազ Էլիզբարյանը հանդիպել է նաև ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի անձնակազմի հետ, քննարկել զորակոչին վերաբերող կազմակերպական մի շարք հարցեր: