ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի (31-Ղ2-2) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

05/05/2023

ՀՀ դատախազության (այսուհետև՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագիրը

 

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձը վերահսկում, համակարգում և կազմակերպում է հանցավորության, քննչական աշխատանքի, ըստ ոլորտների, դատախազական գործունեության վիճակը բնութագրող գերատեսչական վիճակագրական տվյալների հավաքագրման, ստուգման, համադրման, ամփոփման, վերլուծության և դրանց արդյունքներով տեղեկատվական և վերլուծական փաստաթղթերի (տեղեկանքների) տրամադրման, հաշվետվությունների և ամփոփ վերլուծությունների նախապատրաստման, վիճակագրական հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացումը, վերահսկում, համակարգում և կազմակերպում է Դատախազությունում քաղաքացիներից ստացված դիմումների, բողոքների և առաջարկությունների գրանցման, հսկողական վարույթների կազմման աշխատանքների իրականացումը, վերահսկում, համակարգում և կազմակերպում է Դատախազությունում քաղաքացիների ընդունելությունների անցկացման և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկանքների և հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացումը, քաղաքացիների դիմումների, հաղորդումների, բողոքների քննարկման և օպերատիվ լուծման համատեքստում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները պատշաճ կատարելու նպատակով մեթոդական և գործնական օժանդակություն է ցուցաբերում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին, Հայաստանի Հանրապետության դատարաններում հանդես է գալիս որպես Դատախազության ներկայացուցիչ, իր համակարգման լիազորությունների շրջանակներում Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է համապատասխան պաշտոնատար անձանց հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով Գլխավոր դատախազին և Գլխավոր քարտուղարին, վերահսկում, համակարգում և կազմակերպում է ՀՀ գլխավոր դատախազության իրավաբանական բաժնի աշխատանքների իրականացումը, վերահսկում, համակարգում և կազմակերպում է Դատախազության անձնակազմի կառավարման վարչության գործունեության արդյունքում մշակվող անհատական իրավական ակտերի մշակման աշխատանքները:

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

բարձրագույն կրթություն՝

 

Ուղղություն- Գործարարություն, վարչարարություն և իրավունք

Ոլորտ-  Իրավունք

Ենթաոլորտ-  Իրավունք

Մասնագիտություն- 042101.00.6 Իրավագիտություն

 

  • հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ տնտեսագիտության բնագավառում հինգ տարվա աշխատանքային ստաժ.

 

  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

 

  • ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

 

  • պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ (ընտրանքային կոմպետենցիաներ՝ փոփոխությունների կառավարում, ժամանակի կառավարում, ելույթների նախապատրաստում և կազմակերպում, փաստաթղթերի նախապատրաստում)։

 

 Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 475072 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. մայիսի 11-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

 

Ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)

 

  • դիմում (ձևը լրացվում է տեղում).

 

  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը).

 

  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

 

  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

 

  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (պատճենները)․

 

  • լուսանկար՝ 3 X 4 չափսի.

 

  • ռեզյումե (CV).

 

  • հայտարարություն 1 (ձև 3՝ լրացվում է տեղում).

 

  • հայտարարություն 2 (ձև 4՝ լրացվում է տեղում):

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ s.meliqyan@prosecutor.am):

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2023 թվականի մայիսի 5-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի (31-Ղ2-2) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության արդյունքների վերաբերյալ

 

Հ/հ

Դիմորդի ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակված քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը

  1.  

Գրիգորյան Դավիթ Էդվարդի

Գրիգորյան Դավիթ Էդվարդի

  1.  

Ջումշուդյան Հովհաննես Գևորգի