Հայտարարություններ
02/05/2023
ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագիրը
Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձը համակարգում է Վարչության փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման և գործավարության միասնական կարգի պահպանման, ՀՀ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից ստացված հանցագործության մասին յուրաքանչյուր ամփոփագրի հաշվառման, մշակման և ՀՀ զինվորական դատախազին մակագրության հանձնման, դատախազների կողմից բերված վերաքննիչ բողոքների հաշվառման (մատյաններում, համակարգչում և կարգագրում) աշխատանքների իրականացումը, կազմակերպում է ՀՀ զինվորական դատախազությունում անցկացվող օպերատիվ խորհրդակցությունների վերաբերյալ արձանագրությունների նախագծերի կազմման աշխատանքների իրականացումը, համակարգ է Վարչության փաստաթղթերի, քրեական գործերի գրանցման, ելքագրման, առաքման, պահպանման և դրանց արխիվացման աշխատանքների իրականացումը, կազմակերպում է համապատասխան զինվորական դատախազության հաշվետվությունների կազմման, կայազորների զինվորական դատախազությունների ստորաբաժանումներից վիճակագրական հաշվետվությունների ստացման, ուսումնասիրման, վերլուծության և ամփոփման աշխատանքների իրականացումը, դատախազներին տրամադրում է հանցավորության վիճակի, քննչական աշխատանքի, դատախազական հսկողության մասին համապատասխան վիճակագրական տվյալներ և տեղեկատվություն, հսկողություն է իրականացնում ստացված, ինչպես նաև՝ Վարչության կողմից պատրաստված փաստաթղթերի կատարման ժամկետների պահպանման նկատմամբ, կազմակերպում է Վարչությունում հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման, ՀՀ զինվորական դատախազությունում քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տվյալների գրանցման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման և համապատասխան ստորաբաժանում ամենամսյա տեղեկանքի ներկայացման, ՀՀ գլխավոր դատախազությունից հսկողությամբ ստացված հանձնարարականների կատարման աշխատանքները և վերջիններիս վերաբերյալ տրամադրում տեղեկատվություն Դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին, կազմակերպում է ընդհանուր իրավասության, վերաքննիչ, քրեական և վճռաբեկ դատարաններից ստացված դատավճիռների, որոշումների, բողոքների, դատական ծանուցումների հաշվառման և համակարգման աշխատանքները։
ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝
Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքը։
Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. մայիսի 5-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։
Ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։
Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):
Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ s.meliqyan@prosecutor.am):