Բաժնի պահեստապետի վարձատրության չափը սահմանված է Կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 737-Ն որոշմամբ:
Բաժնի պահեստապետը՝
- կատարում է Դատախազության կարիքների համար ձեռք բերված նյութական արժեքների հանձնում-ընդունումը և պահեստավորումը, մասնակցում է պահեստային շարժերի կազմակերպման և վերահսկման աշխատանքներին, ինչպես նաև ապրանքների դասավորվածության, մուտքագրման և ելքագրաման գործընթացների կազմակերպման աշխատանքները,
- մասնակցում է պահեստի մուտքի-ելքի փաստաթղթաշրջանառության վարման սահմանված կարգով ֆինանսատնտեսական վարչության հետ տվյալների համադրման աշխատանքներին,
- կատարում է ապրանքանյութական արժեքների գույքագրում՝ ըստ անհրաժեշտության, ինչպես նաև մասնակցում է Դատախազության նյութական արժեքների տարեկան գույքագրման և ոչ պիտանի գույքի դուրսգրման աշխատանքների իրականացմանը,
- իրականացնում է անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում Բաժնի պետին,
- պարտավոր է բարեխղճորեն վերաբերվել պահեստում առկա գույքի պաշտպանությանը, սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել Բաժնի պետին:
Բաժնի պահեստապետի թափուր հաստիքի համար կարող են դիմել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
- Առնվազն միջնակարգ կրթություն
- Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Բաժնի պահեստապետի թափուր հաստիքի համար դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է տեղում).
- անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով).
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները) (առկայության դեպքում)․
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները) (առկայության դեպքում)․
- ինքնակենսագրություն (CV).
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
- լուսանկար՝ 3 X 4 չափսի:
Դիմումներն ընդունվում են մինչև 2026 թվականի մարտի 30-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-12:30:
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության և (կամ) հարցազրույցի անցկացման եղանակով:
Դիմել ցանկացող քաղաքացիները հարցերի դեպքում կարող են դիմել Դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010-511-549, էլեկտրոնային հասցե՝ i.sngryan@prosecutor.am):