ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության տարածքային բաժնի մասնագետի 31-32-Մ6-1 քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

13/06/2025

ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագիրը

 

Մասնակցում է Բաժնի փաստաթղթաշրջանառությունը և գործավարության միասնական կարգի պահպանման ու վարման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Բաժնի առանձնահատկություններով պայմանավորված էլեկտրոնային շտեմարանի մշակման և վարման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Բաժնի կողմից հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Բաժնի դիմում-բողոքների, նյութերի, հաղորդումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, հայցադիմումների, կարճված, կասեցված, դատարան և /կամ/ ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերի հաշվառման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Բաժնի հսկողական վարույթների կազմման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Վարչական շրջանների դատախազի և /կամ/ Վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից պահանջվող գործերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Բաժնի համապատասխան ծրագրային միջոցառումների ներկայացման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Բաժնի գործունեության մասին տեղեկանքի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է կատարված հանցագործությունների, դեպքերի մասին հաղորդագրությունների ստացման, մակագրության հանձնման և ըստ պատկանելության տրամադրման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Բաժնի փաստաթղթերն արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման, համակարգման գործընթացի և սահմանված կարգով հանձնման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Բաժնի փաստաթղթերի, քրեական գործերի և այլ նյութերի ժամանակին առաքման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է անհրաժեշտ տեղեկանքների, վերլուծական նյութերի և այլ փաստաթղթերի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է իրավական ակտերի հաշվառման, դասակարգման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Բաժնի գործունեությանն առնչվող հարցերով քաղաքացիների ընդունելության հաշվառման, ամենամսյա տեղեկանքի ներկայացման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Բաժնի կողմից վարվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը, մասնակցում է Դատախազության գործունեությամբ անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին հաշվետվության կազմման աշխատանքների իրականացմանը:

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետով սահմանված դեպքը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 139776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց)  ՀՀ դրամ է:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. հունիսի 19-ին ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

 

Ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

 

  • դիմում (ձևը լրացվում է տեղում).
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը).
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները), (առկայության դեպքում).
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (պատճենները)․
  • լուսանկար՝ 3 X 4 չափսի.
  • ռեզյումե (CV).
  • հայտարարություն 1 (ձև 3՝ լրացվում է տեղում).
  • հայտարարություն 2 (ձև 4՝ լրացվում է տեղում):

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝  r.galstyan@prosecutor.am):