Հայտարարություններ
23/05/2025
Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի որոշմամբ՝ հայտարարվել է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական ամենամյա մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 10-ից 25 տարեկան Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներ։
Մրցույթն անցկացվում է «Լավագույն պաստառ», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն նկար» անվանակարգերում:
Աշխատանքներն ընդունվում են https://www.anticorruption.life/ պաշտոնական կայքում՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը ժամը 18:00 (Մոսկվայի ժամանակով):
Մրցույթին մասնակցությունն անվճար է։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2025 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթի անցկացման պայմաններին, աշխատանքների ձևաչափին, անցկացման, գնահատման և հաղթողների որոշման ընթացակարգին, հեղինակային իրավունքներին վերաբերող կարգավորումներին կարելի է ծանոթանալ https://www.anticorruption.life/ կայքում: