ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի թափուր հաստիքին և վարչության պետի տեղակալի հաստիքին նշանակում կատարելու նպատակով անցկացված բաց մրցույթի վերաբերյալ

15/05/2025

Որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի թափուր հաստիքին և վարչության պետի տեղակալի նոր ստեղծված հաստիքին նշանակում կատարելու նպատակով բաց մրցույթի երկու մասնակիցներին:

 

2025 թվականի մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի թափուր հաստիքին և վարչության պետի տեղակալի նոր ստեղծված հաստիքին նշանակում կատարելու նպատակով բաց մրցույթ:

 

Մրցույթի արդյունքներով` ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բաց մրցույթի մասնակիցներ Կորյուն Վարդանի Սերոբյանին և Հռիփսիմե Խաչիկի Ասատրյանին: