Հայտարարություններ
22/11/2024
ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ 2025թ.-ին ՀՀ դատախազության համար անհրաժեշտ փաստաթղթերի, դիմումների, քրեական վարույթների նյութերի հաստատված, նույն գործի շրջանակներում դատարաններում և այլ հաստատություններում գրավոր և բանավոր թարգմանություններն, ինչպես նաև սուրդոթարգմանիչ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու նպատակով՝ ըստ հավելված 1-ով (Հավելված 1՝ գրավոր և բանավոր լեզուների ցանկ, 1 էջի և 1 ժամի առավելագույն գին) ներկայացված լեզուների ցանկի։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր բավարարում են 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (լրաց. 19 մարտի 2020 N 328-Ն, խմբ. 24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն) որոշման 6.1 կետի պահանջներին՝ մրցույթին մասնակցության հայտեր կարող են ներկայացվել ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչություն՝ Սունդուկյան 66ա հասցեով։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2024 թվականի դեկտեմբերի 06-ը, ժամը 12:00-ն։ Մրցույթում հաղթող են ճանաչվելու 20 դեկտեմբերի 2018թ.-ի ՀՀ կառավարության N 1509-Ն (19 մարտի 2020թ.-ի նոր խմբագրմամբ) որոշման պահանջներին և 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (լրաց. 19 մարտի 2020 N 328-Ն, խմբ. 24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն) որոշման 6.4 կետին համապատասխանող անձինք: Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքվելու է ծառայությունների մատուցման պայմանագիր (Հավելված 2՝ Պայմանագիր)։ Մրցույթի պահանջներին չբավարարող մասնակցության հայտերը ենթակա են մերժման:
Վճարումը կատարելու է ՀՀ դատախազությունը՝ 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն 1-ին կետը փոփոխված) որոշման Հավելված 2-ի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ հանձնման-ընդունման Արձանագրության հիման վրա, իսկ մատուցված ծառայությունները ընդունվում են հանձնման-ընդունման Ակտի հիման վրա (Պայմանագրի Հավելված 2՝ հանձնման-ընդունման Ակտ, Հավելված 3՝ հանձնման-ընդունման Արձանագրություն)։
Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է թարգմանված նյութը տրամադրել՝ 1-4 էջը՝ 1, 5-10 էջը՝ 2, 11-25 էջը՝ 3, 25 էջից ավելը՝ 4 օրյա ժամկետում, եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ սահմանված չէ, 2 օրինակից, Պատվիրատուի կողմից սահմանված վայրերում (նոտարական թարգմանության անհրաժեշտության դեպքում լիցենզավորված թարգմանչի կողմից թարգմանված նյութերը նոտարական վավերացման ներկայացման), իսկ անհրաժեշտության դեպքում նաև նյութերը տեղում կարվում են բնօրինակների հետ։ Թարգմանված նյութը ներկայացվում է A4 ֆորմատով, տառերը՝ 12 տառաչափով, բացառությամբ պարսկերեն, արաբերեն և եբրայերեն լեզուների, որոնք ներկայացվում են 14 տառաչափով, էջերի լուսանցքները՝ վերևից 20մմ, ներքևից 20մմ, աջից 10մմ և ձախից 30մմ, միջտողային միջակայքը 1.5։ Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը /նիշերը հաշվարկվում են ծառայություն մատուցող անձի կողմից տրամադրված Microsoft Word էլեկտրոնային ֆայլի միջոցով/, բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն լեզուների, որոնք հաշվարկվում են ըստ թարգմանված էջերի։ Եթե թարգմանության մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է կես էջը, բայց պակասում է մեկ էջից, ապա այն հավասարեցվում է մեկ էջի, իսկ եթե թարգմանության մի հատվածը պակաս է կես էջից, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես էջի:
Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը՝ բանավոր թարգմանություն իրականացնելու համար պարտավոր է Երևան քաղաքում 5 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 24 ժամվա ընթացքում ապահովել թարգմանչի մասնակցությունը, եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ սահմանված չէ: Եթե թարգմանության կամ այլ ծառայության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է 30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի:
Հավելված 1
Լեզուների ցանկ |
1էջ |
1ժ |
հայերեն-անգլերեն-հայերեն |
|
|
հայերեն-ֆրանսերեն-հայերեն |
|
|
հայերեն-գերմաներեն-հայերեն |
|
|
հայերեն-թուրքերեն-հայերեն |
|
|
հայերեն-իսպաներեն-հայերեն |
|
|
հայերեն-ռուսերեն-հայերեն |
|
|
հայերեն-հունարեն-հայերեն |
|
|
հայերեն-վրացերեն-հայերեն |
|
|
հայերեն-լեհերեն-հայերեն |
|
|
հայերեն-արաբերեն-հայերեն |
|
|
հայերեն-իտալերեն-հայերեն |
|
|
հայերեն-պարսկերեն-հայերեն |
|
|
հայերեն-բուլղարերեն-հայերեն |
|
|
հայերեն-ադրբեջաներեն-հայերեն |
|
|
հայերեն-չինարեն-հայերեն |
|
|
հայերեն-չեխերեն-հայերեն |
|
|
հայերեն-հոլանդերեն-հայերեն |
|
|
հայերեն-հնդկերեն-հայերեն |
|
|
հայերեն-ճապոներեն-հայերեն |
|
|
հայերեն-ռումիներեն-հայերեն |
|
|
հայերեն-սերբերեն-հայերեն |
|
|
հայերեն-շվեդերեն-հայերեն |
|
|
հայերեն-սլովեներեն-հայերեն |
|
|
հայերեն-ուկրաիներեն-հայերեն |
|
|
հայերեն-փանջաբի-հայերեն |
|
|
հայերեն-քրդերեն-հայերեն |
|
|
հայերեն-սլովակերեն-հայերեն |
|
|
հայերեն-լիտվերեն-հայերեն |
|
|
հայերեն-ուրդու-հայերեն |
|
|
հայերեն-ուզբեկերեն-հայերեն |
|
|
հայերեն-եբրայերեն-հայերեն |
|
|
հայերեն-եզդերեն-հայերեն |
|
|
հայերեն-կորեերեն-հայերեն |
|
|
հայերեն-նորվեգերեն-հայերեն |
|
|
հայերեն-լատվերեն-հայերեն |
|
|
հայերեն-էստոներեն-հայերեն |
|
|
հայերեն-պորտուգալերեն-հայերեն |
|
|
հայերեն-բելառուսերեն-հայերեն |
|
|
հայերեն-ղազախերեն-հայերեն |
|
|
հայերեն-մոլդովերեն-հայերեն |
|
|
հայերեն-թաթարերեն-հայերեն |
|
|
հայերեն-ինդոնեզերեն-հայերեն |
|
|
հայերեն-վիետնամերեն-հայերեն |
|
|
հայերեն-բենգալերեն-հայերեն |
|
|
ժեստերի լեզու |
|
|
Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնական |
|
Հավելված 2
ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ ———
ք. Երևան « » 20 թ.
ՀՀ դատախազությունը, ի դեմս գլխավոր քարտուղար ի, որը գործում է ՀՀ դատախազության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Պատվիրատու), մի կողմից, և -ն, ի դեմս տնօրեն -յանի, որը գործում է -ի կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Կատարող), մյուս կողմից, երկուսը միասին, այսուհետ Կողմեր, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշմամբ սահմանված պահանջներով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։
1.1 Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է թարգմանչական ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` Ծառայություն)` համաձայն սույն պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների։
1.2 Կատարողը Ծառայությունը մատուցում է Պատվիրատուին կամ նրա կողմից որոշված Ստացողին սույն Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան՝ սույն Պայմանագրով նախատեսված ծավալներով, ձևով և Պատվիրատուի կողմից սահմանված ժամկետներում և վայրերում (նոտարական թարգմանության անհրաժեշտության դեպքում լիցենզավորված թարգմանչի կողմից թարգմանված նյութերը նոտարական վավերացման ներկայացման), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել այդ Ծառայությունը և վճարել դրա համար։
2.1 Պատվիրատուն իրավունք ունի`
2.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Ծառայության ընթացքը և որակը` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.
2.1.2 Եթե մատուցվել է սույն պայմանագրի N 1 հավելվածում նշված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին չհամապատասխանող կամ անպատշաճ որակի Ծառայություն.
ա) Չընդունել Ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի ծառայությունը սույն Պայմանագրին համապատասխանող Ծառայությամբ անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու սույն պայմանագրի 5.2 կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև 5.3 կետով նախատեսված տույժը.
բ) Հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու Ծառայության համար վճարված գումարը և պահանջել Կատարողից վճարելու սույն Պայմանագրի 5.2 կետով նախատեսված տուգանքը.
2.1.3 Միակողմանի լուծել սույն Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է սույն Պայմանագիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
ա) մատուցված Ծառայությունը չի համապատասխանում սույն Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված պահանջներին,
բ) խախտվել է Ծառայության մատուցման ժամկետը։
2.1.4 Կատարողից պահանջել հատուցելու վնասները, եթե Պատվիրատուն Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելու հետևանքով Պայմանագրի գործողության ընթացքում, ինչպես նաև լուծումից հետո ողջամիտ ժամկետում այլ անձից ավելի բարձր, սակայն 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն որոշման հավելված N 2-ի 3-րդ կետի ցանկով նախատեսված գումարը չգերազանցող գնով ձեռք է բերել Ծառայություն՝ սույն Պայմանագրով նախատեսվածի փոխարեն՝ Պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով, ինչպես նաև Ծառայությունն այլ անձից ձեռք բերելու համար իր կատարած բոլոր անհրաժեշտ և ողջամիտ ծախսերը։
2.2 Պատվիրատուն պարտավոր է`
2.2.1 Քննարկել և ընդունել Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան մատուցված Ծառայության արդյունքը, իսկ Ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին։
2.2.2 Ծառայության արդյունքն ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ ժամկետի խախտման դեպքում` նաև սույն Պայմանագրի 5.5 կետով նախատեսված տույժը։
2.3 Կատարողն իրավունք ունի`
2.3.1 Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.2 կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև սույն Պայմանագրի 5.5 կետով նախատեսված տույժը։
2.4 Կատարողը պարտավոր է`
2.4.1 Սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված պայմաններով ապահովել Ծառայության մատուցումը` ղեկավարվելով գործող օրենսդրությամբ։
2.4.2 Սույն Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել սույն Պայմանագրի 5.2 և 5.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը։
2.4.3 Սույն Պայմանագրի կատարման ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին։
3.1 Մատուցված Ծառայության արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) ստորագրմամբ: Ծառայությունը Պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսվում է Պատվիրատուի և Կատարողի միջև երկկողմ հաստատված փաստաթղթով՝ նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը: Մինչև Պայմանագրով Ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ Կատարողը Պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` Ծառայությունը Պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսող փաստաթուղթը՝ ակտը (այսուհետ` Ակտ) (հավելված N 2), ինչպես նաև հանձնման-ընդունման Արձանագրությունը (հավելված N 3): Եթե մատուցված Ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին, N 2 և N 3 հավելվածներով սահմանված հանձնման-ընդունման Ակտն ու Արձանագրությունը հաստատվում է Պատվիրատուի կողմից, որն էլ հիմք է հանդիսանում վճարում կատարելու համար:
Արձանագրությունում մասնավորապես նշվում են ծառայություններ մատուցած անձի անունը, ազգանունը, կամ կազմակերպության անվանումը, ծառայությունների մատուցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում), ծառայությունների մատուցման ժամերի թիվը (եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի), թարգմանած էջերի թիվը։
3.2 Եթե մատուցված Ծառայությունը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին, Պատվիրատուն Պայմանագրի 3.1 կետում նշված փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և Կատարողին է տրամադրում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման Արձանագրությունը:
3.3 Եթե մատուցված Ծառայությունը կամ դրա մի մասը չի համապատասխանում Պայմանագրի պայմաններին, ապա հանձնման-ընդունման Արձանագրությունը չի ստորագրվում և դրա մասին տեղյակ է պահում Պատվիրատուն, ով՝
ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար սույն Պայմանագրով նախատեսված միջոցները.
բ) Կատարողի նկատմամբ կիրառում է սույն Պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները։
3.4 Եթե Պայմանագրի 3.2 կետով սահմանված ժամկետում Պատվիրատուն չի ընդունում մատուցված Ծառայությունը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատուցված Ծառայությունը համարվում է ընդունված:
4.1. Սույն Պայմանագրով Կատարողի մատուցման ենթակա Ծառայության գները սահմանվում են Հավելված 1-ով:
Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը` այդ թվում ինքնարժեք, շահույթ, հարկերը և այլ վճարները։
4.1.1 Յուրաքանչյուր թարգմանության համար վճարվելիք գումարի կոնկրետ չափը որոշվում է ՀՀ դատախազության, թարգմանչի, տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի և վարույթի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ և չի կարող գերազանցել սույն Պայմանագրի Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով սահմանված տվյալ ծառայության մատուցման համար նախատեսված գնի առավելագույն չափը։
4.1.2 Եթե փաստացի մատուցված Ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը պակաս է Պատվիրատուի կողմից որոշված Ստացողին՝ առանձին տողով ունեցած բյուջետային հատկացումից, ապա Պատվիրատուն վճարում է միայն փաստացի մատուցված Ծառայությանը համարժեք չափով, իսկ եթե փաստացի մատուցված Ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը ավել է Պատվիրատուի կողմից որոշված Ստացողին՝ առանձին տողով ունեցած բյուջետային հատկացումից, ապա այդ մասով վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ հարցը կարգավորվում է Կողմերի միջև կնքվող համաձայնագրով, որը հանդիսանում է սույն Պայմանագրի անբաժանելի մասը։
4.2 Պատվիրատուն իրեն մատուցած Ծառայության դիմաց վճարում է ՀՀ դրամով անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է Պատվիրատուի կողմից որոշված Ստացողի և Կատարողի հաստատած հանձնման-ընդունման Արձանագրության և Ակտի հիման վրա (եթե Արձանագրությունը Պատվիրատուն ստանում է տվյալ ամսվա 20-ից հետո, ապա վճարումն իրականացվում է 20 բանկային օրվա ընթացքում), բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը: Եթե ընդունված Ծառայության դիմաց վճարելու համար միջոցները չեն բավարարում, ապա վճարումը, սույն կետի Պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են։
5.1 Կատարողը պատասխանատվություն է կրում Ծառայության մատուցման` սույն Պայմանագրի պահանջների պահպանման համար։
5.2 Սույն պայմանագրի N 1 հավելվածում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` Պայմանագրի 4.1 կետում նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով:
5.3 Սույն Պայմանագրով նախատեսված Ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված Ծառայության գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։
5.4 Սույն Պայմանագրի 5.2 և 5.3 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են Ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։
5.5 Պատվիրատուի կողմից սույն Պայմանագրի 4.2 կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։
5.6 Սույն Պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
5.7 Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց Պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց։
Սույն Պայմանագրով և սույն Պայմանագրի հիման վրա կնքված Համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
7.1 Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից։ Պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
7.2 Սույն Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա սույն Պայմանագրի անբաժանելի մասը։
Սույն Պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի։ Ընդ որում, Պայմանագրի Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը։
7.3 Սույն Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ Կողմի օգուտը կամ կրած վնասն են։
Սույն Պայմանագրի Կողմերի՝ երրորդ անձնանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ Պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանից բխող պարտավորությունները, դուրս են Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը։
7.4 Սույն Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում։
7.5 Սույն Պայմանագիրը կազմված է - - էջից, կնքվում է 2 օրինակից, որունք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Սույն Պայմանագրի N 1, N 2 հավելվածները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը, յուրաքանչյուր Կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ։
7.6 Սույն Պայմանագրից ծագած Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ Պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Սույն Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան Կողմի գրավոր համաձայնության։
7.7 Սույն Պայմանագրի նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը:
Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ ՀՀ դատախազություն ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 ՀՀ ֆին նախ աշխ․ գործ․ վարչ․ Հ/Հ 900011180081 ՀՎՀՀ 02506634
______________________ (ստորագրություն) Կ.Տ. |
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ
______________________ (ստորագրություն) Կ.Տ. |
Հավելված 1
« » 20 թ. կնքված
Թիվ պայմանագրի
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ-ԳՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Չափա-բաժնի համարը |
տեխնիկական բնութագիրը |
չափման միավոր |
միավորի գին |
չափման միավոր |
միավորի գին |
մատուցման ժամկետը |
||
1էջ |
|
1ժ |
|
Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 25.12.20 թ․ |
||||
1 |
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ ՀՀ դատախազություն ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 ՀՀ ֆին նախ աշխ․ գործ․ վարչ․ Հ/Հ 900011180081 ՀՎՀՀ 02506634
______________________ ստորագրություն)
Կ.Տ. |
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ
______________________ (ստորագրություն)
Կ.Տ. |
Լրացուցիչ պահանջներ՝
1․ Պատվիրատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում Կատարողը Պատվիրատուին է տրամադրում նաև թարգմանված նյութի էլեկտրոնային տարբերակը։
3․ Թարգմանված նյութը ներկայացվում է A4 ֆորմատով, տառերը՝ 12 տառաչափով, բացառությամբ պարսկերեն, արաբերեն և եբրայերեն լեզուների, որոնք ներկայացվում են 14 տառաչափով, էջերի լուսանցքները՝ վերևից՝ 20մմ, ներքևից՝ 20մմ, աջից՝ 10մմ և ձախից՝ 30մմ, միջտողային միջակայքը՝ 1.5։ Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը /նիշերը հաշվարկվում են ծառայություն մատուցող անձի կողմից տրամադրված Microsoft Word էլեկտրոնային ֆայլի միջոցով/, բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն լեզուների, որոնք հաշվարկվում են ըստ թարգմանված էջերի։ Եթե թարգմանության մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է կես էջը, բայց պակասում է մեկ էջից, ապա այն հավասարեցվում է մեկ էջի, իսկ եթե թարգմանության մի հատվածը պակաս է կես էջից, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես էջի։
4․ Բանավոր թարգմանություն իրականացնելու համար թարգմանչի մասնակցությունը պետք է ապահովել՝ Երևան քաղաքում 5 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 24 ժամվա ընթացքում, եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ սահմանված չէ: Եթե թարգմանության կամ այլ ծառայության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է 30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի:
Հավելված 2
« » 20 թ. կնքված
Թիվ պայմանագրի
ԱԿՏ N
պայմանագրի արդյունքը Պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ
Սույնով արձանագրվում է, որ -ի (այսուհետ` Պատվիրատու) և -ի
Պատվիրատուի անունը Կատարողի անունը
(այսուհետ` Կատարող) միջև 20 թ. -ին կնքված N
պայմանագրի կնքման ամսաթիվը պայմանագրի համարը
գնման պայմանագրի շրջանակներում Կատարողը 20 թ. -ին հանձնման-ընդունման
նպատակով Պատվիրատուին հանձնեց ստորև նշված ծառայությունները.
Ծառայության |
||
անվանումը |
չափման միավորը |
քանակը (փաստացի) |
|
|
|
|
|
|
Սույն ակտը կազմված է 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին տրամադրվում է մեկական օրինակ:
ԿՈՂՄԵՐԸ
Հանձնեց |
Ընդունեց |
___________________________ ազգանուն, անուն |
___________________________ ազգանուն, անուն |
___________________________ ստորագրություն |
___________________________ ստորագրություն |
|
|
Հավելված 3
« » 20 թ. կնքված
Թիվ պայմանագրի
Պայմանագրի կողմ ___________________________ ___________________________ գտնվելու վայրը ______________ հհ _________________________ ___________________________ հվհհ _______________________ |
Պատվիրատու _____________________________ _____________________________ գտնվելու վայրը _________________ հհ____________________________ ______________________________ հվհհ___________________________ |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
« » « » 20 թ.
Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը` ___________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն և Պայմանագրի կողմը՝ հիմք ընդունելով պայմանագրի կատարման վերաբերյալ « » « » 20 թ. դուրս գրված N ___ հաշիվ ապրանքագիրը, կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը մատուցել է հետևյալ ծառայությունները՝
N |
Մատուցված ծառայությունների |
|||||||
անվանումը |
տեխնիկական բնութագրի համառոտ շարադրանքը |
քանակական ցուցանիշը |
կատարման ժամկետը |
Վճարման ենթակա գումարը /հազար դրամ/ |
Վճարման ժամկետը /ըստ վճարման ժամանակացույցի/ |
|||
ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի |
փաստացի |
ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի |
փաստացի |
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Սույն արձանագրության երկկողմ հաստատման համար հիմք հանդիսացած հաշիվ ապրանքագիրը և հանձնման-ընդունման ակտը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Ծառայությունը հանձնեց |
Ծառայությունն ընդունեց |
___________________________ ստորագրություն |
___________________________ ստորագրություն |
___________________________ ազգանուն, անուն |
___________________________ ազգանուն, անուն |
Կ.Տ. |
Կ.Տ. |