Հայտարարություններ
11/09/2023
ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը
Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձը մասնակցում է Վարչության փաստաթղթաշրջանառության և գործավարության միասնական կարգի պահպանման, Վարչության առանձնահատկություններով պայմանավորված էլեկտրոնային շտեմարանի մշակման և վարման, Վարչության կողմից հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման, Վարչության դիմում-բողոքների, նյութերի, հաղորդումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, հայցադիմումների, կարճված, կասեցված, դատարան և «կամ» ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերի հաշվառման, Վարչության հսկողական վարույթների կազմման, Երևան քաղաքի դատախազի և «կամ» դատախազների կողմից պահանջվող գործերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Վարչության համապատասխան ծրագրային միջոցառումների ներկայացման, Վարչության գործունեության մասին տեղեկանքի կազմման և ներկայացման, կատարված հանցագործությունների, դեպքերի մասին հաղորդագրությունների ստացման, մակագրության հանձնման և ըստ պատկանելության տրամադրման, Վարչության փաստաթղթերն արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և սահմանված կարգով հանձնման, Վարչության փաստաթղթերի, քրեական գործերի և այլ նյութերի ժամանակին առաքման, անհրաժեշտ տեղեկանքների, վերլուծական նյութերի և այլ փաստաթղթերի կազմման և ներկայացման, իրավական ակտերի հաշվառման, դասակարգման, Վարչության գործունեությանն առնչվող հարցերով քաղաքացիների ընդունելության հաշվառման, ամենամսյա տեղեկանքի ներկայացման,
Վարչության կողմից վարվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը։
ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքը։
Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ է:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. սեպտեմբերի 14-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-ից մինչև 12:30-ն:
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրման եղանակով։
Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)․
Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլեկտրոնային փոստ՝ s.meliqyan@prosecutor.am):