Եղիազար Վլադիմիրի Ավագյան
Եղիազար Վլադիմիրի Ավագյան
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Ծնվել է 1977 թվականի հուլիսի 15-ին, Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ:
Մասնագիտական գործունեություն
2023 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
2016 - 2023թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ,
2015 – 2016թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,
2012 - 2015թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ,
2009 - 2012թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ,
2007 - 2009թթ. - ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ,
2006 - 2007թթ. - Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական,
2005 - 2006թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2003 - 2005թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի առաջին կարգի մասնագետ,
Կրթություն
2008 թվականի հունիս-դեկտեմբեր - ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց,
1994-1999թթ. - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
Այլ տվյալներ
Արդարադատության առաջին դասի խորհրդական է,
1999 – 2001 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում,
Հեղինակ է 3 գիտական հոդվածի,
2020թ. հոկտեմբերի 25-ին զորահավաքային զորակոչի միջոցով ներգրավվել է ՀՀ զինված ուժերում և մեկնել պաշտպանության բանակի գոտի:
2012 թվականին պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
2014 թվականին պարգևատրվել է ՀՀ ԱԻ նախարարի «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով,
2019 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
2019 թվականին պարգևատրվել է . «ԱՊՀ երկրների դատախազների միության» «Օրինականության և իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով պարգևատրվել է մի շարք այլ խրախուսանքի տեսակներով, կոչումներով և կրծքանշաններով: