Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

Միջազգային երիտասարդական մրցույթ՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի որոշմամբ՝ հայտարարվել է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական ամենամյա մրցույթ:

 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի՝ 14-ից 35 տարեկան երիտասարդները:

 

Մրցույթն անցկացվում է «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում:

 

Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ֆրանսերեն:

 

Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին:

 

Աշխատանքներն ընդունվում են https://www.anticorruption.life պաշտոնական կայքում՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

Մրցույթի մասնակցության պայմաններին, աշխատանքների ձևաչափին, անցկացման, գնահատման և հաղթողների որոշման ընթացակարգին, հեղինակային իրավունքներին վերաբերող կարգավորումներին կարելի է ծանոթանալ https://www.anticorruption.life կայքում: