«Դատախազության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմում ներառվում են նաև երկու փորձագետներ, որոնց նշանակում է գլխավոր դատախազը՝ հասարակական հիմունքներով:
Նկատի ունենալով ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմում փորձագետի թափուր մեկ տեղը, հաշվի առնելով գործընթացը հնարավորինս հրապարակային իրականացնելու կարևորությունը և մրցակցության հիման վրա օրենքով նախատեսված չափանիշներին համապատասխանող փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը՝ հայտարարվում է, որ ցանկություն հայտնող անձինք կարող են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով հետևյալը փաստաթղթերը.
1. Դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին,
2. Անձը հաստատող փաստաթուղթ,
2. Ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական և ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում իրականացրած գործունեության նկարագրությամբ),
3. Փորձագետ ներգրավվելու ցանկության համառոտ հիմնավորում,
4. Ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառությունը հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022թ. հունվարի 4-ը ներառյալ:
Փաստաթղթերը ներկայացվում են info@prosecutor.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված: Փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ նույն էլեկտրոնային փոստի հասցեով: Փաստաթղթերը թերի լինելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում՝ դիմումատուին այդ մասին ծանուցելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Փորձագետների նշանակման համար նախապատվությունը տրվում է մասնագիտական և ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում առավել մեծ փորձառություն ու հեղինակություն ունեցող անձանց:
Արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի ՀՀ դատախազության պաշտոնական www.prosecutor.am կայքում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 511-541, 511-698, 511-512: