ՀՀ դատախազությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ դատախազության վիճակագրության և վերլուծության բաժնի պետի (ծածկագիր՝ 31-9-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- դիմում (առցանց)․
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
- լուսանկար՝ 3 X 4 չափսի:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Սույն հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://cso.gov.am/internal-external-competitions/1241/view
Տեղեկատվություն
2021 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ դատախազության վիճակագրության և վերլուծության բաժնի պետի (31-9-Ղ4-1) թափուր պաշտոնը զբաղեցենելու համար հարցազրույցին մասնակցելու իրավունք են ստացել՝
- Աղավնի Սամվելի Միրզոյանը
- Սուրիկ Ոլոդյայի Բալույանը
Հարցազրույցին ներկայացել են՝
- Աղավնի Սամվելի Միրզոյանը
- Սուրիկ Ոլոդյայի Բալույանը
Հարցազրույցի արդյունքում մասնակիցները չեն հաղթահարել հարցազրույցի փուլը: