Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հայտարարություն ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժնի պետի (31-18-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու մասին

ՀՀ դատախազությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժնի պետի (ծածկագիր՝ 31-18-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:

 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  • դիմում (առցանց)․
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
  • լուսանկար՝ 3 X 4 չափսի:

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

 

Սույն հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հողումով՝ https://cso.gov.am/internal-external-competitions/1236/view