Տեսադարան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ խորհրդակցություն՝ Երևան քաղաքի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հայտարարություն ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետի ժամանակավոր թափուր հաստիքը համալրելու վերաբերյալ

ՀՀ դատախազությունը հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Վարչություն) տնտեսագետի ժամանակավոր թափուր հաստիքի համալրման գործընթացի մեկնարկի մասին։

 

Վարչության տնտեսագետի պաշտոնի նկարագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Վարչության տնտեսագետի ժամանակավոր թափուր  հաստիքի համար դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

ա) դիմում (ձևը լրացվում է տեղում)․

բ) անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով)․

գ) բարձրագույն կրթությունը և (կամ) համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով․

դ) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով․

ե) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ (տե՛ս հղումը)

զ) ինքնակենսագրություն (ձեռագիր).

է) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.

ը) հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում.

թ) մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

 

Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունիսի 23-30-ը ներառյալ` աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-12:30-ը և 14:30-17:00-ն:

 

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության և հարցազրույցի անցկացման եղանակով:

 

Վարչության տնտեսագետի ժամանակավոր թափուր հաստիքի համալրման նպատակով կազմակերպվող հարցազրույցն անցկացվելու է 2021 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

 

Վարչության տնտեսագետի հաստիք համար նախատեսված հիմնական աշխատավարձը 595.260 (հինգ հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ է: Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարած անձի կամ անձանց հետ հետագայում հնարավոր է կնքվի պայմանագիր մշտական հիմունքներով: 

 

Դիմել ցանկացող քաղաքացիները հարցերի դեպքում կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010-511-541, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):

 

 

Տեղեկատվություն

 

2021 թվականի հունիսի 22-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետի ժամանակավոր թափուր պաշտոնին նշանակվել է Աստղիկ Աշոտի Մկրտչյանը: