Տեսադարան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հայտարարություն Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 31-24-Ղ5-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

 

ՀՀ դատախազության (այսուհետ՝ դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների հիմնական նկարագիրը

 

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձը համակարգում է Զինվորական կենտրոնական դատախազության տարածքային Վարչության փաստաթղթաշրջանառության և գործավարության միասնական կարգի պահպանման ու վարման, ՀՀ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից ստացված հանցագործության մասին յուրաքանչյուր ամփոփագրի հաշվառման, մշակման և ՀՀ զինվորական դատախազին մակագրության հանձնման աշխատանքների իրականացումը, մասնակցում է դատախազների կողմից բերված վերաքննիչ բողոքների հաշվառման աշխատանքների իրականացմանը, կազմակերպում է ՀՀ զինվորական դատախազությունում անցկացվող օպերատիվ խորհրդակցությունների վերաբերյալ արձանագրությունների նախագծերի կազմման աշխատանքների իրականացումը, համակարգում է Վարչության փաստաթղթերի, քրեական գործերի գրանցման, ելքագրման, առաքման, պահպանման և դրանց արխիվացման աշխատանքների իրականացումը, կազմակերպում է համապատասխան զինվորական դատախազության հաշվետվությունների կազմման աշխատանքները, կայազորների զինվորական դատախազությունների ստորաբաժանումներից վիճակագրական հաշվետվությունների ստացման, ուսումնասիրման, վերլուծության և ամփոփման աշխատանքների իրականացումը, Դատախազության դատախազներին համակարգում է հանցավորության վիճակի, քննչական աշխատանքի, դատախազական հսկողության մասին համապատասխան վիճակագրական տվյալներով և տեղեկատվությամբ, հսկողություն է իրականացնում ստացված, ինչպես նաև՝ Վարչության կողմից պատրաստված փաստաթղթերի կատարման ժամկետների պահպանման նկատմամբ, կազմակերպում է Վարչությունում հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները, Դատախազությունում քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տվյալների գրանցման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման և համապատասխան ստորաբաժանում ամենամսյա տեղեկանքի ներկայացման աշխատանքները, ՀՀ գլխավոր դատախազությունից հսկողությամբ ստացված հանձնարարականների կատարման աշխատանքները և վերջիններիս վերաբերյալ տրամադրում տեղեկատվություն Դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին, ընդհանուր իրավասության, վերաքննիչ, քրեական և վճռաբեկ դատարաններից ստացված դատավճիռների, որոշումների, բողոքների, դատական ծանուցումների հաշվառման և համակարգման աշխատանքները, համակարգում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, կարծիքների և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները։

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող

պահանջները.

բարձրագույն կրթություն.
hանրային  ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ.
գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
«Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների,

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

Պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետեցիաներ:

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

 

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. ապրիլի 14-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման հավելվածով հաստատված  հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք (բնօրինակ).

հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է)․
հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է)․
ինքնակենսագրություն (ձեռագիր).
մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-549, էլեկտրոնային հասցե՝ k.gevorgyan@prosecutor.am):

 

2021 թվականի ապրիլի 9-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 31-24-Ղ5-1) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության» արդյունքների վերաբերյալ

 

Դիմորդի ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակված քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը

Կարեն Սամվելի Մարտիրոսյան

Կարեն Սամվելի Մարտիրոսյան