ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության դատախազության ընդհանուր բաժնի մասնագետի (ծածկագիրը՝ 31-5-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի 1-5-րդ
համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի է ունենալու 2021 թվականի փետրվարի 19-ին, ժամը՝ 10։30-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝
անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին
- տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
- դիպլոմ (առկայության դեպքում).
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
- արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:
Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:
Քաղաքացիական ծառայության սույն թափուր պաշտոնի անձնագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Աշխատավայրի հասցեն է՝ Հայաստան, ք․Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վազգեն Սարգսյան 5։
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետը 2021 թվականի փետրվարի 16-ն է:
Սույն մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-511-605 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն s.meliqyan@prosecutor.am էլեկտրոնային փոստի հասցեին։