Տեսադարան

Հարցազրույց Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հայտարարություն Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ Զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչության մասնագետի (ծածկագիր՝ 31-24-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի 6-10-րդ

համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի է ունենալու 2021 թվականի փետրվարի 17-ին, ժամը՝ 10։00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

 

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

 

 

անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին

տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).


դիպլոմ (առկայության դեպքում).


աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).


արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային   տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

 

 

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

 

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:

 

ՀՀ դատախազության զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչության մասնագետի պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների,

պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):

 

Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Սունդուկյան 66ա:

 

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2021 թվականի փետրվարի 12-ը:

 

Սույն մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 010-511-605 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն s.meliqyan@prosecutor.am էլեկտրոնային փոստի

հասցեին։

 

 Տեղեկատվություն

Տեղեկատվություն