ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը
Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձը մասնակցում է Բաժնի փաստաթղթաշրջանառության և գործավարության միասնական կարգի պահպանման ու վարման, Բաժնի առանձնահատկություններով
պայմանավորված էլեկտրոնային շտեմարանի մշակման և վարման, Բաժնի կողմից հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման, Բաժնի դիմում-բողոքների, նյութերի, հաղորդումների, վերաքննիչ և վճռաբեկ
բողոքների, հայցադիմումների, կարճված, կասեցված, դատարան և կամ ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերի հաշվառման աշխատանքների իրականացմանը, Բաժնի հսկողական վարույթների կազմման աշխատանքների
իրականացմանը, Կայազորի զինվորական դատախազի և կամ Կայազորի զինվորական դատախազության դատախազների կողմից պահանջվող գործերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Բաժնի համապատասխան
ծրագրային միջոցառումների ներկայացման, Բաժնի գործունեության մասին տեղեկանքի կազմման և ներկայացման, կատարված հանցագործությունների, դեպքերի մասին հաղորդագրությունների ստացման, մակագրության հանձնման և
ըստ պատկանելության տրամադրման, Բաժնի փաստաթղթերն արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և սահմանված կարգով հանձնման, Բաժնի փաստաթղթերի, քրեական գործերի և այլ նյութերի
ժամանակին առաքման, անհրաժեշտ տեղեկանքների, վերլուծական նյութերի և այլ փաստաթղթերի կազմման և ներկայացման, իրավական ակտերի հաշվառման, դասակարգման, Բաժնի գործունեությանն առնչվող հարցերով
քաղաքացիների ընդունելության հաշվառման, ամենամսյա տեղեկանքի ներկայացման, Բաժնի կողմից վարվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը։
ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
առնվազն միջնակարգ կրթություն.
աշխատանքային ստաժ չի պահանջվում.
գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
«Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ
կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր
իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ։
Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին
մասի 1-ին և 2-րդ կետով սահմանված դեպքը։
Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնքհինգ) ՀՀ դրամ է:
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրման եղանակով։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. փետրվարի 2-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-ից 12:30-ը։
Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)՝
դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ բնօրինակ և պատճեն (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության
համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ բնօրինակ և պատճեն․
առկայության դեպքում բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ բնօրինակ (բնօրինակներ) և պատճեն (պատճեններ)․
առկայության դեպքում աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ բնօրինակ (բնօրինակներ) և պատճեն (պատճեններ)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ բնօրինակ և պատճեն․
հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է)․
հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է)․
ռեզյումե (CV).
մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-549, էլեկտրոնային
փոստ՝ k.gevorgyan@prosecutor.am):