Տեսադարան

Հարցազրույց Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հայտարարություն Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 31-48-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի 6-10-րդ

համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի է ունենալու 2021 թվականի փետրվարի 5-ին, ժամը՝ 15։00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

 

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝

 

անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին

տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).


դիպլոմ (առկայության դեպքում).


աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).


արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային   տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

 

 

Հարցազրույցն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

 

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:

 

Քաղաքացիական ծառայության սույն թափուր պաշտոնի անձնագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

 

Աշխատավայրի հասցեն է՝ Հայաստան, Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Անդրանիկի 4:

 

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետը 2021 թվականի փետրվարի 2-ն է:

 

Սույն մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-511-605 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն s.meliqyan@prosecutor.am էլեկտրոնային փոստի հասցեին։

 

 

Տեղեկություն

Վարկանիշային ցուցակից  ընտրված, հարցազրույցին մասնակցությունը հաստատած և հարցազրույցին մասնակցելուց հրաժարված թեկնածուների մասին

 

Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 31-48-Մ6-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 31-48-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցին իրենց մասնակցությունը հաստատած Վահրամ Հայկի Դավթյանը  և Նելլի Մուրադի Օհանյանը չեն ներկայացել նշանակված հարցազրույցին։