Տեսադարան

Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիրը՝ 31-4-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար

ՀՀ դատախազությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիրը՝ 31-4-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:

ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):

ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

- դիմում (ձևը լրացվում է տեղում)․
- անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով)․
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով․
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով․
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
մեկ լուսանկար՝ 3 X 4 չափսի:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի դեկտեմբերի 7-15-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-12:30-ը և 14:30-17:00-ն:

Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է 2020 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը  212.309 (երկու հարյուր տասներկու  հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Սույն պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, հավասարակշռված, պարտաճանաչ և նախաձեռնող։

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն

1-ին գլուխ, հոդվածներ՝ 1-2, 4-6

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 28, 33-34, 40, 42, 44, 48-53, 63-81

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 109, 115

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 147, 159

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 162-163, 167-175

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 176-178

15-րդ գլուխ, հոդվածներ՝ 202-203, 205-208
Հղումը՝  http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 

«Դատախազության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-23

5-րդ գլուխ, հոդված՝ 30

6-րդ գլուխ, հոդված՝ 31

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-42, 44-46

8-րդ գլուխ, հոդվածներ` 50-56, 58

10-րդ գլուխ, հոդվածներ` 59-62

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117713

 

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 3

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 4-9

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-20

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-33

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2-4

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5-7

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 8-14, 16-17

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-19

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 20-25

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33, 36

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 37

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք
12-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 84-85

13-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 94-96, 98-99, 101-102

15-րդ գլուխ, հոդվածներ՝ 109-115, 121-123, 126-130

16-րդ գլուխ, հոդվածներ՝ 131-136

17-րդ գլուխ, հոդվածներ՝ 138-149

18-րդ գլուխ, հոդված՝ 150-177

19-րդ գլուխ, հոդված՝ 178
Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126314

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2

3-րդ գլուխ, հոդված՝ 6

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 14, 16-22

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 23, 25

6-րդ գլուխ, հոդված՝ 28

8-րդ գլուխ, հոդված՝ 34

9-րդ գլուխ, հոդվածներ՝ 39-40

11-րդ գլուխ, հոդված՝ 42
Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2-3, 5
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 6-7, 9-12

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 13-14

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 21-23
Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 8, 10, հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

 

 

«Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=124161

 

«Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության  2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=124531

 

 «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու, միջազգային հավաստագրերի ճանաչելիության սկզբունքները, տեսակները սահմանելու մասին» ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի N 2-Ն որոշում

Հղումը՝   http://www.irtek.am/views/act.aspx?aid=151044

 

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N 97-Ն որոշում

Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134495

 

«ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. ապրիլի 27-ի N 45 հրաման

Հղումը՝   http://www.prosecutor.am/myfiles/files/decrees/45%20-%2027.04.18.pdf

 

«Դատախազների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու, հարցաշարը հաստատելու մասին» ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. ապրիլի 26-ի N 44 հրաման

Հղումը՝   http://www.prosecutor.am/myfiles/files/decrees/44%20-%2026.04.18.pdf

 

«Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանելու, հարցաշարը հաստատելու մասին» ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. ապրիլի 26-ի N 43 հրաման

Հղումը՝   http://www.prosecutor.am/myfiles/files/decrees/43%20-%2026.04.18.pdf

 

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.

Հղումը՝   http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Խնդրի լուծում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

 

«Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-549 էլեկտրոնային հասցե՝ k.gevorgyan@prosecutor.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

 

                                                              Ծանուցում

 

Տեղեկացնում ենք, որ ս.թ դեկտեմբերի 4-ին հրապարակված ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիրը՝ 31-4-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի հայտարարությունը չեղարկվում է: