Հայտնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-50-Մ4-1) և 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-31-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված արտաքին մրցույթները, որոնց թեստավորման փուլերը նախատեսվում էր կազմակերպել 2020 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին և 2020 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, իսկ հարցազրույցի փուլերը՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին և 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, տեխնիկական խնդիրների պատճառներով տեղափոխվում են այլ ժամանակահատված։
Սույն մրցույթների թեստավորման փուլերին մասնակցելու իրավունք ստացած մասնակիցները մրցույթների անցկացման օրվա և ժամի մասին կիրազեկվեն լրացուցիչ: