Տեսադարան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Հայաստանի Հանրապետության դատախազության զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-24-Մ4-3) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագիրը`

 

Հայաստանի Հանրապետության դատախազության զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչության ավագ մասնագետը մասնակցում է վարչության փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքներին, իրականացնում է ՀՀ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից ստացված հանցագործության մասին յուրաքանչյուր ամփոփագրի հաշվառման աշխատանքները, մասնակցում  է դատախազների կողմից բերված վերաքննիչ բողոքների հաշվառման, ՀՀ զինվորական դատախազությունում անցկացվող օպերատիվ խորհրդակցությունների վերաբերյալ արձանագրությունների նախագծերի կազմման, վարչության փաստաթղթերի, քրեական գործերի գրանցման, ելքագրման, առաքման, պահպանման և դրանց արխիվացման աշխատանքներին, իրականացնում է կայազորների զինվորական դատախազությունների ստորաբաժանումներից վիճակագրական հաշվետվությունների ստացման, ուսումնասիրման, վերլուծության և ամփոփման, դատախազներին հանցավորության վիճակի, քննչական աշխատանքի, դատախազական հսկողության մասին համապատասխան վիճակագրական տվյալների և տեղեկատվության նախապատրաստման աշխատանքները, մասնակցում է վարչությունում հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքներին,իրականացնում է դատախազությունում քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տվյալների գրանցման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման և ամենամսյա կտրվածքով համապատասխան ստորաբաժանում ներկայացվող տեղեկանքի նախապատրաստման, ընդհանուր իրավասության, վերաքննիչ, քրեական և վճռաբեկ դատարաններից ստացված դատավճիռների, որոշումների, բողոքների, դատական ծանուցումների հաշվառման, վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, կարծիքների և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները։

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

բարձրագույն կրթություն.


hանրային  ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.
ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.


«Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.


 տիրապետում է պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով սահմանված դեպքը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

 

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. նոյեմբերի 16-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում (ձևը լրացվում է տեղում)․


անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ

տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․


բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․


աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․


արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.


ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման հավելվածով հաստատված  հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք (բնօրինակ).


հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է)․


հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է)․


ինքնակենսագրություն (ձեռագիր).


մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-538, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):