Հայտնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ դատախազության կողմից հայտարարված ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությանն աջակցող բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝31-22-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար հայտարարված արտաքին մրցույթը, որի թեստավորման փուլը նախատեսվում էր կազմակերպել 2020 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, տեխնիկական խնդիրների պատճառներով տեղափոխվում է այլ ժամանակահատված։
Սույն մրցույթի թեստավորման փուլին մասնակցելու իրավունք ստացած մասնակիցները թեստավորման օրվա և ժամի մասին կիրազեկվեն լրացուցիչ: