Տեսադարան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հայտարարություն Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-42-Մ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

  ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձը մասնակցում է բաժնի փաստաթղթաշրջանառության և գործավարության միասնական կարգի պահպանման ու վարման աշխատանքների իրականացմանը, բաժնի առանձնահատկություններով պայմանավորված էլեկտրոնային շտեմարանի մշակման և վարման, բաժնի կողմից հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման, բաժնի դիմում-բողոքների, նյութերի, հաղորդումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, հայցադիմումների, կարճված, կասեցված, դատարան և կամ ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերի հաշվառման, բաժնի հսկողական վարույթների կազմման, մարզի դատախզության դատախազի և կամ դատախազների կողմից պահանջվող գործերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, բաժնի համապատասխան ծրագրային միջոցառումների ներկայացման, բաժնի  գործունեության մասին տեղեկանքի կազմման և ներկայացման, կատարված հանցագործությունների, դեպքերի մասին հաղորդագրությունների ստացման, մակագրության հանձնման և ըստ պատկանելության տրամադրման, բաժնի փաստաթղթերն արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և սահմանված կարգով հանձնման, բաժնի փաստաթղթերի, քրեական գործերի և այլ նյութերի ժամանակին առաքման, անհրաժեշտ տեղեկանքների, վերլուծական նյութերի և այլ փաստաթղթերի կազմման և ներկայացման, իրավական ակտերի հաշվառման, դասակարգման, բաժնի գործունեությանն առնչվող հարցերով քաղաքացիների ընդունելության հաշվառման, ամենամսյա տեղեկանքի ներկայացման, բաժնի կողմից վարվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքների իրականացման, դատախազության գործունեությամբ անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին հաշվետվության կազմմանը։

 

 ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

բարձրագույն կրթություն.


հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.


գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.


«Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.


պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ։

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը ) ՀՀ դրամ է:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. հոկտեմբերի 29-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

 

 Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրման եղանակով։

 

 Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)․

դիմում (ձևը լրացվում է տեղում)․


անձնագիր կամ նույնականացման քարտ՝ բնօրինակ և  պատճեն (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ բնօրինակ և  պատճեն․


առկայության դեպքում բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ բնօրինակ (բնօրինակներ)  և պատճեն (պատճեններ)․


առկայության դեպքում աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ բնօրինակ (բնօրինակներ) և պատճեն (պատճեններ)․


արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ բնօրինակ և պատճեն․


հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է)


հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է)


ռեզյումե (CV).


մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5,հեռախոսահամար՝ 010-511-549, էլեկտրոնային փոստ՝ k.gevorgyan@prosecutor.am):

 

   

 

2020 թվականի հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզի դատախազության  տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-42-Մ4-1)

ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային  պայմանագիր կնքելու մասին հայտարարության արդյունքների վերաբերյալ

 

Հ/Հ

Դիմորդի ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակված քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը

  1.  

Մարտիրոսյան Սոֆյա Ռազմիկի

Մարտիրոսյան Սոֆյա Ռազմիկի