Տեսադարան

Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ 6-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 31-28-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի 6-10-րդ համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի է ունենալու 2020 թվականի օգոստոսի 10-ին, ժամը՝ 11։00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
դիպլոմ (առկայության դեպքում).
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային   տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

 

Հարցազրույցն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:

Քաղաքացիական ծառայության սույն թափուր պաշտոնի անձնագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Լենինգրադյան 4ա:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետը 2020 թվականի օգոստոսի 5-ն է:

Սույն մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-511-605 հեռախոսահամարներով կամ ուղարկել հաղորդագրություն s.meliqyan@prosecutor.am էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Տեղեկատվություն

Հղում

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 31-28-Մ6-1)  ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ/Հ

Մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը

Հարցազրույցի արդյունքում

Հնարավոր միավորների առավելագույն քանակը

Մասնակցի ստացած միավորների քանակը

  1.  

Սոնա Վանիկի Վահանյան

75

38

  1.  

Աննա Էդիկի Մանուկյան

75

60

  1.  

Սյուզաննա Գրիգորի Նիկոլայան

75

58

  1.  

Արմեն Արամի Դանիելյան

75

41

  1.  

Հայկ Վաչիկի Պետրոսյան

75

42

  1.  

Արմեն Նվերի Մալխասյան

75

37

  1.  

Սվետլանա Գագիկի Կիզիրյան

75

31

  1.  

Ռոզա Ռուբենի Թադևոսյան

75

40

 

Հարցազրույցի արդյունքում հաղթող է ճանաչվել Աննա Էդիկի Մանուկյանը։