Տեսադարան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-4-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար

ՀՀ դատախազությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 31-4-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:

 

Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման վարչության ավագ մասնագետի պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման վարչության ավագ մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
մեկ լուսանկար՝ 3 X 4 չափսի:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 22-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 12:30 և 14:30-ից 17:00-ն:

Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է 2020 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Սույն պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, հավասարակշռված, պարտաճանաչ և նախաձեռնող։

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն

1-ին գլուխ, հոդվածներ՝ 1-2, 4-6

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 28, 33-34, 40, 42, 44, 48-53, 63-81

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 109, 115

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 147, 159

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 162-163, 167-175

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 176-178

15-րդ գլուխ, հոդվածներ՝ 202-203, 205-208
Հղումը՝  http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 

«Դատախազության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-23

5-րդ գլուխ, հոդված՝ 30

6-րդ գլուխ, հոդված՝ 31

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-42, 44-46

8-րդ գլուխ, հոդվածներ` 50-56, 58

10-րդ գլուխ, հոդվածներ` 59-62

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117713

 

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 3

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 4-9

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-20

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-33

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2-4

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5-7

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 8-14, 16-17

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-19

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 20-25

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33, 36

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 37

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք
12-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 84-85

13-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 94-96, 98-99, 101-102

15-րդ գլուխ, հոդվածներ՝ 109-115, 121-123, 126-130

16-րդ գլուխ, հոդվածներ՝ 131-136

17-րդ գլուխ, հոդվածներ՝ 138-149

18-րդ գլուխ, հոդված՝ 150-177

19-րդ գլուխ, հոդված՝ 178
Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126314

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2

3-րդ գլուխ, հոդված՝ 6

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 14, 16-22

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 23, 25

6-րդ գլուխ, հոդված՝ 28

8-րդ գլուխ, հոդված՝ 34

9-րդ գլուխ, հոդվածներ՝ 39-40

11-րդ գլուխ, հոդված՝ 42
Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2-3, 5
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 6-7, 9-12

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 13-14

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 21-23
Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 8, 10, հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

 

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.

Հղումը՝   http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Խնդրի լուծում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

 

«Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, 010-511-538, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

 

Տեղեկատվություն

 

Մրցույթի հարցազրույցի փուլի արդյունքում հաղթող է ճանաչվել Քրիստինե Գևորգի Գևորգյանը։