Տեսադարան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հյատարարություն՝ Արարատի մարզի դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-34-Մ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Մասնակցում է Բաժնի փաստաթղթաշրջանառության և գործավարության միասնական կարգի պահպանման ու վարման, Բաժնի առանձնահատկություններով պայմանավորված էլեկտրոնային շտեմարանի մշակման և վարման աշխատանքների իրականացմանը, իրականացնում է Բաժնի կողմից հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման, Բաժնի դիմում-բողոքների, նյութերի, հաղորդումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, հայցադիմումների, կարճված, կասեցված, դատարան և կամ ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերի հաշվառման աշխատանքները, մասնակցում է Բաժնի հսկողական վարույթների կազմման, Մարզի դատախազի և կամ Մարզի դատախազության դատախազների կողմից պահանջվող գործերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Բաժնի համապատասխան ծրագրային միջոցառումների ներկայացման, Բաժնի գործունեության մասին տեղեկանքի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը, իրականացնում է կատարված հանցագործությունների, դեպքերի մասին հաղորդագրությունների ստացման, մակագրության հանձնման և ըստ պատկանելության տրամադրման, Բաժնի փաստաթղթերն արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման, համակարգման գործընթացի և սահմանված կարգով հանձնման, Բաժնի փաստաթղթերի, քրեական գործերի և այլ նյութերի ժամանակին առաքման աշխատանքները, մասնակցում է անհրաժեշտ տեղեկանքների, վերլուծական նյութերի և այլ փաստաթղթերի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը, իրականացնում է իրավական ակտերի հաշվառման, դասակարգման աշխատանքները, մասնակցում է Բաժնի գործունեությանն առնչվող հարցերով քաղաքացիների ընդունելության հաշվառման, ամենամսյա տեղեկանքի ներկայացման, Բաժնի կողմից վարվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման, Դատախազության գործունեությամբ անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին հաշվետվության կազմման աշխատանքների իրականացմանը:

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

բարձրագույն կրթություն.
hանրային  ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.
ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
«Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 տիրապետում է պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսուինը) ՀՀ դրամ է:

 

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. մայիսի 15-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը՝ 09:30-ից 12:30-ը։

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման հավելվածով հաստատված  հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք (բնօրինակ).
հայտարարություն 1 (Ձև 3՝ կցվում է)․
հայտարարություն 2 (Ձև 4՝ կցվում է)
ինքնակենսագրություն (ձեռագիր).
մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, 010-511-538, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):

 

 

2020 թվականի մայիսի 12-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված «Արարատի մարզի դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-34-Մ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության» արդյունքների վերաբերյալ

 

Հ/Հ

Դիմորդի ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակված քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը

  1.  

Եգորյան Էմմա Մայիսի

Եգորյան Էմմա Մայիսի

  1.  

Հովհաննիսյան Նունե Նորայրի