Տեսադարան

Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ Արարատի մարզի դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-34-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն համալրելու համար

ՀՀ դատախազությունը հայտարարում է ներքին մրցույթ՝  Արարատի մարզի դատախազության տարածքային բաժնի ավագ  մասնագետի (ծածկագիր՝ 31-34-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:

 

Արարատի մարզի դատախազության տարածքային բաժնի ավագ  մասնագետի պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):

 

Արարատի մարզի դատախազության տարածքային բաժնի ավագ  մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
մեկ լուսանկար՝ 3 X 4 չափսի:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի ապրիլի 14-ից մինչև ապրիլի 23-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 12:30 և 14:30-ից 17:00-ն:

Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է 2020 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Սույն պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, հավասարակշռված և պարտաճանաչ։

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
 

1-ին գլուխ, հոդվածներ՝ 4-5

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-34, 42, 44, 50

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 168-169

8-րդ գլուխ, հոդվածներ՝ 176, 177
Հղումը՝  http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 

«Դատախազության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-23

5-րդ գլուխ, հոդված՝ 24-30

6-րդ գլուխ, հոդված՝ 31-32

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-37, 44-45

8-րդ գլուխ, հոդվածներ` 49

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117713

 

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 3

2-րդ գլուխ, հոդվածներ՝ 4-9

3-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 12-14

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-20

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-33

7-րդ գլուխ, հոդվածներ՝ 44-46

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5-7

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 8-13

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-19

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 27-30

Հղումը՝   http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Հոդվածներ՝ 8, 10, հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

 

ՀՀ գլխավոր դատախազի 2019թ. դեկտեմբերի 18-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը հաստատելու և ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի հունիսի 20-ի N 59 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 72 հրաման, հղումը՝   https://bit.ly/2XbPv1J

 

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 64, 67, 71, 93, 94, 220, 222, 239, 240, 272 , հղումը՝   http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝


«Խնդրի լուծում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

 

«Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, 010-511-538, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

ՑՈՒՑԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 31-34-Մ3-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

  1. Մերի Հրաչիկի Հարությունյան

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ

 ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳՐԻ՝ 31-34-Մ3-1)

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարցազրույցի փուլը հաղթահարել է Մերի Հրաչիկի Հարությունյանը: