ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում գործավարության կարգին համապատասխան գործավարության ապահովում, վարչության փաստաթղթային սպասարկում, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքների իրականացում, գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականությանը, հավաստիության, գաղտնիության ապահովում, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքների իրականացում:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
1) առնվազն միջնակարգ կրթություն,
2) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն 3)անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,
4) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելու օրը:
Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. սեպտեմբերի 27-ը ժամը 18:00:
Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-537):
Պահանջվող փաստաթղթերն են.
1. Դիմում
2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը
3. Դիպլոմի պատճենը (առկայության դեպքում)
4. 3x4 չափի լուսանկար
5.Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է)
6.Ինքնակենսագրություն
7.Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է)
8.Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է)
9.Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
10.ՀՀ կառավարության 15.11.2007թ. N1348-Ն որոշման հավելված 2-ով հաստատված տեղեկանք:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ դատախազության աշխատակազմի Երևանի քաղաքի դատախազության տարածքային վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է մեկ դիմում.
1. Աղեկյան Սալոմե Վլադիմիրի
Թեկնածուն համապատասխանում է պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Ներկայացված փաստաթղթերը լիարժեք էին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Սալոմե Վլադիմիրի Աղեկյանի հետ: