Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության առաջատար մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
գրությունների և թղթակցությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին ուղղված ուղերձների, պատասխան նամակների և այլ գրավոր նյութերի նախապատրաստումն ու թարգմանությունը, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության հետ կապված աշխատանքների, արարողակարգային աշխատանքների, ինչպես նաև գործուղումներին առնչվող աշխատանքների իրականացումը, գործավարության ապահովումը, փաստաթղթաշրջա-նառության վարման, փաստաթղթերի պահպանության և արխիվացման, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ իրականացնելը, անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) բարձրագույն կրթություն` իրավագիտություն կամ միջազգային հարաբերություններ կամ քաղաքագիտություն կամ օտար լեզու մասնագիտությամբ,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1067 հրամանագրով հաստատված ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթների, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
4) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում, ինչպես նաև ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակ-ներում կողմնորոշվելու ունակություն,
5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,
7) հայերենի պատշաճ իմացություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. նոյեմբերի 27-ը:
Մրցույթն անցկացվելու է 2017թ. դեկտեմբերի 11-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս՝ 511-627):
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/: