Տեսադարան

Գլխավոր դատախազն այցելել է հայրենիքի պաշտպանների՝ «Զինվորի տուն»

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

07.12.2022 | Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով դեկտեմբերի 7-10-ը եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում է:

 

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպել է ՌԴ գործընկերոջը և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

 

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին հրավերի ու ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը:

 

Անդրադառնալով միջազգային իրավական համագործակցությանը՝ Աննա Վարդապետյանը շեշտել է, որ հանցավորության դեմ պայքարում Ռուսաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը:

 

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ևս մեկ անգամ շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ պատրաստակամ են խորացնել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը՝ կոռուպցիայի, փողերի լվացման, ապատեղեկատվության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ:

 

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, որոնք հիմնականում վերաբերել են իրավական փոխօգնությանը, արտահանձնման ոլորտներում համագործակցությանը և այլն:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների իրավապահ կառույցների միջև գործող համագործակցության փաստաթղթերին և ընդգծվել, որ դրանք երաշխիք են դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման համար։ Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների 2023-2024 թվականների համագործակցության ծրագիրը:

 

Հանդիպման ավարտին Հայաստանի գլխավոր դատախազ Վարդապետյանը Իգոր Կրասնովին 2023 թվականի հուլիսին հրավիրել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի դատախազության 105-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Իր հերթին Իգոր Կրասնովն Աննա Վարդապետյանին 2023 թվականին հրավիրել է մասնակցելու Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին: