Տեսադարան

Ապօրինի ծագման գույքի երկու գործով կնքվել է հաշտություն պետությանը կվերադարձվի 132 մլն դրամ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

18.11.2022 | «Նկատողություն» տույժ՝ դատախազի նկատմամբ. կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու անհիմն որոշում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արարատի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

 

 Մասնավորապես, դատախազը, N քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ճիշտ չի գնահատել առերևույթ հանցանք կատարած անձի արարքի քրեաիրավական որակման համար նշանակություն ունեցող փաստերը:

 

Պարզվել է նաև, որ արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների վերաբերյալ դատողություններ կատարելիս՝ դատախազը հանգել է սխալ հետևության, որի արդյունքում, հանցանքի կատարումը վկայող փաստերի անտեսմամբ, կայացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին անհիմն որոշում:

 

Նշված որոշումը հետագայում վերացվել է վերադաս դատախազի կողմից: