Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

11.10.2022 | Հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ

Լոռու մարզի դատախազության դատավարական ղեկավարման ներքո իրականացվող քրեական վարույթի շրջանակում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ջ.-ն, հանդիսանալով «օրենքով գող», պահպանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը:

 

Այսպես, նախաքննությամբ  պարզվել է, որ Ա. Ջ.-ն, հանդիսանալով «օրենքով գող», քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, միջամտել է Լոռու մարզի Օձուն գյուղի երկու  բնակիչների միջև առկա վեճի լուծմանը:

 

Մասնավորապես, Ա.Ջ.-ն, Ա․ Մ․-ի և Վ․ Բ․-ի միջև նախկինում տեղի ունեցած ու շարունակվող վեճի լուծումը պարզելու համար, հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա․ Մ․-ի հետ, որի ընթացքում հրահանգներ է տվել Ա.Մ․-ին՝ պահանջելով հաշտվել Վ․ Բ․-ի հետ, սակայն Ա․ Մ․-ն առարկել է կատարել Ա․ Ջ․-ի պահանջները, ապա ընդհատել է տեղի ունեցող խոսակցությունը:

 

Ա.Ջ.-ն, խոսակցության ընդհատումը համարելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանողին՝ «օրենքով գողին» հասցված վիրավորանք՝ հրահանգ է տվել  Ա.Զ.Ջ․-ին պատժել Ա.Մ.-ին: Նույն օրը Ա.Զ.Ջ.-ն հանդիպել է Ա․Մ․-ին, սակայն վերջինս իր մոտ գտնվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Ա․Զ. Ջ․-ի վրա և սպանել նրան:

 

Հաշվի առնելով, որ նշված արարքում առկա է նախկին Քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, հսկող դատախազի որոշմամբ Ա.Ջ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: