Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Գլխավոր դատախազը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար նահատակված հայորդիների հիշատակին, ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: