Տեսադարան

Հայաստանի գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է մի շարք հարցեր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

01.07.2022 | Դատախազությունը նշում է իր 104-ամյակը և Դատախազության աշխատակցի օրը. մի շարք դատախազներ արժանացել են պետական պարգևների և բարձրագույն դասային աստիճանների

ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և այլ պարգևների:   

 

Մասնավորապես, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունիսի 30-ի հրամանագրով Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Գոշի» մեդալով են պարգևատրվել՝

 

  • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը,
  • ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը,
  • ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը,
  • ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

 

Բացի այդ, ՀՀ նախագահի նույն օրվա համապատասխան հրամանագրերով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝

 

  • ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վաղինակ Ջանազյանին,
  • Երևան քաղաքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանին,
  • ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Կարապետյանին:
  • Պետական պարգևները և դասային աստիճանների շնորհման վկայականները դատախազներին հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

ՀՀ դատախազության բազմաթիվ աշխատակիցներ ՀՀ գլխավոր դատախազի, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի, ինչպես նաև գործընկեր մի շարք պետական մարմինների ղեկավարների կողմից արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների։

 

Դատախազության մասնագիտական տոնի օրը տեղի է ունեցել նաև ՀՀ դատախազության պատմության թանգարանի հանդիսավոր բացման արարողությունը: