Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

15.06.2022 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի հունիսի 15-18-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին։

 

Այցը տեղի է ունենում համաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի  հրավերով:

 

Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակում կայանալիք «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կքննարկվեն տարբեր երկրներում ազատ գործարար հարաբերությունների և արտաքին ներդրումների իրավական պաշտպանության կառուցակարգերի, դրանց արդյունավետության ապահովման միջազգային փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

 

Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև երկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: