Տեսադարան

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

02.06.2022 | ՀՀ գլխավոր դատախազը խրախուսանքի է արժանացրել մի խումբ դատախազների

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների՝ շնորհակալագրերի, դրամական պարգևատրումների արժանանալուց մինչև դասային աստիճանների բարձրացում:

 

Դատախազները խրախուսվել են մինչդատական վարույթի օրինականության ապահովման գործառույթի շրջանակներում քննությունների որակի և լիարժեքության, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության հարցերում դրսևորած հետևողականության համար:

 

Մասնավորապես, քրեական վարույթների շրջանակում իրացնելով իրենց դատավարական լիազորությունները՝ նշված դատախազները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք շրջադարձային նշանակություն են ունեցել ինչպես կոնկրետ քրեական գործերի ելքերի, այնպես էլ դրանց առնչվող անձանց համար:

 

Առանձին դեպքերում դատախազների կայացրած այդ որոշումների արդյունքում անձինք ազատվել են անհիմն քրեական հետապնդումից կամ դատի տրվելուց, որոշ դեպքերում դատախազական ներգործության միջոցների կիրառման, դատախազների ցուցումների կատարման արդյունքում հանցագործությունները բացահայտվել են լիարժեք և մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության:

 

Պարգևատրման արարողության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դատախազներին իրենց ծառայողական պարտքի նկատմամբ նման հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և հորդորել շարունակել հետագա գործունեությունը նույնպիսի բծախնդրությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ:

 

Արթուր Դավթյանը հիշեցրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից կայացվել են նման շրջադարձային նշանակություն ունեցող ավելի քան 400 ակտեր, ինչը փաստում է մինչդատական վարույթի շրջանակներում քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու հարցում դատախազական ներգործության արդյունավետության մակարդակի էական բարձրացումը: Միևնույն ժամանակ, կտրուկ ավելացել են նաև վարույթների շրջանակում կայացվող դատախազական ակտերի քանակական ցուցանիշները:

 

Նա նշել է, որ այս միտումները լինելու են շարունակական: «Դատախազը քրեական հետապնդման ոլորտում ոչ միայն որոշող սուբյեկտ է, այլ նաև՝ ամբողջ վարույթի օբյեկտվության և օրինականության համար պատասխանատու պաշտոնատար անձ: Եվ այդ մեկնակետից ելնելով է, որ նա, իր ամենօրյա աշխատանքում գործադրելով դատախազական ներգորության ամբողջ գործիքակազմը, պետք է իր ծանրակշիռ ներդրումն ունենա երկրում իրավակարգի և արդարադատության ամրապնդման գործում»,-ասել է Արթուր Դավթյանը: