Տեսադարան

Գլխավոր դատախազն այցելել է հայրենիքի պաշտպանների՝ «Զինվորի տուն»

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

30.05.2022 | Դատախազական ներգործության արդյունքում դատապարտյալի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումանսիրվում են ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:

 

Այդ շրջանակում, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված և 2019թ. օգոստոսի 26-ից պատիժը կրող Ա. Բ.-ի անձնական գործը:

 

Պարզվել է, որ նա պատիժը կրելու ընթացքում ընդգրկվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» կողմից իրականացվող «Հանուն մարդու իրավունքների: Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «էլեկտրոմանտյոր» և «շինարարական» դասընթացներին և ստացել հավաստագիր, ընդգրկվել է մարզական ինքնագործ միավորման կազմում, մասնակցել ՔԿ հիմնարկում կազմակերպված բիլլիարդի, շաշկու, շախմատի, սեղանի թենիսի առաջնություններին: Բացի այդ, նա ընդգրկվել է նաև ՔԿՀ  բարեկարգման, առանց վարձատրության, ինչպես նաև՝ տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի աշխատանքներում, իրականացնում է ՔԿ հիմնարկում պահվող անձանց տրամադրվող սննդի բաշխումը: Իսկ 2021թ. հուլիսին նա ՔԿՀ պետի որոշմամբ արժանացել է խրախուսանքի դրական վարքագիծ դրսևորելու համար:

 

Դստեր հարսանիքին մասնակցելու համար դատապարտյալին 2021թ. տրամադրվել է 3 օրով կարճաժամկետ մեկնում, որից հետո, նա նշված օրը և ժամին սահմանված կարգի համաձայն ներկայացել է ՔԿ հիմնարկ:

 

Ա.Բ.-ն ունի բարձրագույն զինվորական կրթություն, կոչումով փոխգնդապետ է, մասնակցել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին, իսկ 2020թ. սեպտեմբերի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ մասնակցել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին:

 

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, այն, որ դատապարտյալն արդեն կրել է իր նկատմամբ նշանակված պատժի կեսից ավելին, պատրաստակամություն է հայտնել իր աշխատավարձից յուրաքանչյուր ամիս որոշակի գումար փոխանցել կատարված հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը գրություն է հասցեագրել «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ քննարկելու Ա.Բ.-ին մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելու հարցը:

 

Արդյունքում հանձնաժողովի որոշմամբ դատապարտյալը տեղափոխվել է բաց ուղղիչ հիմնարկ:

 

2022թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից մի քանի նման նախաձեռնություններ են իրականացվել, որոնց վերաբերյալ տեղեկավություն կտրամադրվի առաջիկայում: