Տեսադարան

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման 18 դիմում՝ 77 7 մլրդ դրամ ընդհանուր արժեքով

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

28.05.2022 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

 

1918թ. մեր պապերը անասելի ծանր, թվում է՝ անելանելի պայմաններում, մեր ժողովրդի համար ճակատագրական պահին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերսամարտերում աննկարագրելի սխրանքով, ինքնազոհողությամբ ու հայրենանվիրումով նվաճեցին անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը:  Այդ հենքի վրա այսօր ունենք երրորդ հանրապետությունը, որի լինեիության, հարատևության մեր բաժին ընթացքի ապահովման պատիվն ու պատասխանատվությունն ընկած է բոլորիս ուսերին:

 

Մայիսի 28-ը մեր ազգային ինքնակազմակերպման, միասնականության, հայրենատիրության, սեփական ուժերին հավատալու և ինքնավստահության խորհրդանիշն է: Արժեքներ որոնց հանդեպ անփութությունը, որոնց թեագնահատումը կարող են կործանարար լինել:

 

Անկախության ու պետության շարունակականությունը նաև մեր ներքին համերաշխության, փոխադարձ հանդուրժողականության, քաղաքացիական բարձր գիտակցության, իրավակարգի և օրինականության նկատմամբ խորին ակնածանքի գինն ունի:

 

Մենք չունենք այլընտրանք, քան հանրային ու պետական ինստիտուտների, ներքին ու արտաքին անվտանգության կառուցակարգերի ամրապնդումը:

 

Մեր ամենօրյա, անդուլ աշխատանքի ելակետն ու շարժառիթը հանրային բարիք ստեղծելը, այս հողն ու ջուրը սնելն ու փայփայելը պետք է լինեն և մեր հայրենակիցների՝ տուն վերադառնալու, մեզ հետ ուս-ուսի տված հայրենի պետությունը շենացնելու բոլոր պայմաններն ստեղծելը:

 

Կրկին շնորհավորում եմ այս նվիրական տոնի առթիվ: Բոլորիս մաղթում եմ մեծ ու փոքր հաղթանակներ մեր ընդհանուր նպատակներին հասնելու աննահանջ  ճանապարհին՝ այն գիտակցությամբ, որ չկա ու չպետք է լինի մեզ համար պետությունից և պետականությունից ավելի կարևոր ու ավելի թանկ բան: