Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

19.05.2022 | Արթուր Դավթյանը Կահիրեում այցելել է Եգիպտոսի դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտ

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հյուրընկալվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտում։

 

Նա ծանոթացել է ինստիտուտում գործող մասնագիտական ռեսուրսների կատարելագործման մեթոդներին, եղանակներին, կրիմինալիսատական հետազոտությունների իրականացման առանձնահատկություններին և պայմաններին։

 

ՀՀ գլխավոր դատախազին ընդունել է ինստիտուտի տնօրեն Ահմեդ Ալ-Սաիդ Ալ-Հանաֆին։ Հաշվի առնելով, որ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված միջոցառումների կարևոր բաղադիչ են հանդիսանում նաև դատախազական գործառույթների արդյունավետության բարձրացման ոլորոտում փորձի փոխանակումը և դատախազների վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը՝ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանում այդ նպատակով գործող ինստիտուցիոնալ մեխանիզմները, ընթացակարգերը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ ուղղություններով համագործակցության ներուժը և այն հիմնական ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում դատախազների վերապատրաստումների, որակավորման բարձրացման, քրեական հետազոտությունների, գիտագործնական արդյունքների մասին տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։

 

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ միջոցառումների շրջանակի, ընդհանուր թեմաների մշակման և հստակեցման, երկու երկրների գլխավոր դատախազների պայմանավորվածություններով նախանշված աշխատանքներն առարկայացնելու շուրջ։